Plan your baby sex in China

15 03 2010

Բազմաթիվ ընթերցողներին հետաքրքրում է այն հարցը, թե պլանային որդեծնության քաղաքականություն (մեկ ընտանիք-մեկ երեխա) վարող երկիրը ինչպես է վերաբերվում յուրաքանչյուր ընտանիքին հետաքրքրող հիմնական հարցին, այն է. ինչպես պլանավորել երեխաների սեռը: Չինացիները նախընտրում են տղաներ ունենալ, քանի որ համաձայն հին ավանդույթի, աղջիքները լքում են ընտանիքը ամուսնությունից հետո, այսինքն տեղի է ունենում աշխատուժի կորուստ: Երկրի բազմաթիվ կանայք, հատկապես գյուղական շրջաններում, հաճախ ընդհատում են հղիությունը` իմանալով, որ աղջիկ է ծնվելու: Մենք աշխատեցինք ընտրանք անել տարբեր աղբյուրներից: Չինաստանում, հատկապես գյուղերում, տղաները ընկալվում են որպես սերնդի շարունակողներ և ապագա բանվորներ: Պլանային որդեծնության քաղաքականության (մեկ ընտանիք-մեկ երեխա) իրականացման հետ մեկտեղ երկրում ի հայտ եկան “նորածինների սեռը ընտրելու” տարբեր ձևեր: Արդյունքում, որոշ գյուղական բնակավայրերում առաջացան “ամուրիների գյուղեր”, ինչն անմիջական ազդեցություն ունեցավ հասարակության կայունության և պաշտպանության վրա: 2000թ. մարդահամարի արդյունքներով հարաբերակցությունը նորածին տղաների և աղջիկների միջև Չինաստանում կազմել է 116,9 : 100. Դա զգալիորեն գերազանցում է միջին միջազգային մակարդակը: Աղբյուր :: ՊՈԼԻՏ.ՌՈՒ (http://www.polit.ru/news/2005/02/28/china.html) 10-րդ հավաքի ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի 14-րդ նստաշրջանի մասնակիցները կողմ արտահայտվեցին երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար` նորածին տղաների և աղջիկների միջև հարաբերակցության անհամապատասխանության իրավիճակի վատթարացումից խուսափելու նպատակով: Ժողովրդագրության և պլանային ծնելիության և մոր և երեխայի առողջության պաշտպանության գործող օրենքներին համապատասխան` պտուղի սեռի որոշումը և հղիության ընդհատումներն առանց բժշկական ցուցումների պատժվում են միայն վարչական կարգով կամ տնտեսական սանկցիաների միջոցով: Օրենսդիրները կարծում են, որ այդպիսի գործողությունները պետք է համարել հանցագործություն և դիտարկել Քրեական օրենսգրքի խախտում: Աղբյուր:: “Սինխուա” գործակալություն Ըստ մշտական ներկայացուցիչների` Չինաստանում արդեն արգելված է ընդհատել հղիությունը երեխայի սեռը իմանալուց հետո, սակայն օրենսդրությունը չի սահմանում խախտման դեպում պատասխանատվության միջոցները: ԸՊՉԱ (ընտանիքի պլանավորման չինական ասոցիացիա) զեկույցում շեշտվում է նաև Չինաստանի բնակչության ցերացման փաստը: ասոցիացիայի տվյալներով ներկայումս չինացիների 11%-ը 60 տարեկանից մեծ են: Համաձայն սպասումների` 2020 թվականին այդ ցուցանիշը կգերազանցի 16%: Աղբյուր:: Բի-բի-սի ռուսական ծառայություն http://news.bbc.co.uk/hi/russian/life/newsid_6963000/6963555.stm) Չինական օրենսդիրները (ՀՉԺՄԿ նիստի ժամանակ) որոշեցին չընդունել Քրեական օրենսգրքի փոփոխությունը, համաձայն որի գենդերային հատկանիշով հղիության ընդհատումները պատժվում են: Համաձայն մեկ տարի առաջ առաջարկվոծ փոփոխության դա սպառնում էր մինչև երեք տարի ազատազրկմամբ: Աղբյուր:: “Չայնա Դեյլի” թերթ Չինաստանում սահմանափակված է երեխայի սեռը որոշելու նպատակով ուլտրաձայնային հետազոտություններ իրականացնելու հնարավորությունը: Հղիության սելեկտիվ ընդհատումներն արդեն արգելված են, սակայն արգելանքը խախտելը ներկայումս սպառնում է ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվությամբ, գլխավորապես` տուգանքով: Աղբյուր:: ՌԻԱ Նովոստի (http://www.rian.ru/society/20060626/50004983.html) Միավորելով երեխայի սեռի պլանավորման մի քանի մեթոդիկաներ` ստեղծվել է Childrenboom.com ծրագիրը, որի աշխատանքի հիմքում դրված է նաև “Չինական աղյուսակի” մեթդը: Երեխայի սեռի որոշման այս մեթոդը մեզ է հասել Հին Չինաստանից: Չնայած ազյուսակը ստեղծվել է առաջին հազարամյակի կեսերին, այն վաղուց համապատասխանեցված է ժամանակակից օրացույցին: Ներկայումս աղյուսակի բնօրինակը գտնվում է Պեկինի Գիտությունների Ինստիտուտում: Childrenboom.com ծրագիրը լայն ճանաչում է գտել Չինաստանում և երկրի սահմաններից դուրս:
Վիճակագրություն
90%
Ճիշտ է
10%
Սխալ է
Թեստավորված է:
36682
Join us on VkontakteJoin us on FacebookFollow us on Twitter
конкурс сайтов